![](https://ohanyan.am/media/logo/websites/3/HO-yellow.png)
Այս հեղինակային մոդելի եռանարդին, պատրաստված է նրբատախտակից և հաճարենու փայտից, որի երեք կողմերի վրա փորագրված են զարդանախշեր: Հայկական զարդանախշերը հարուստ են մոտիվների, տեսակների ու ձևերի բազմազանությամբ:
Խաղն ստեղծվել է Հայաստանում 2007 թվականին, հեղինակն է ճարտարագետ Ներսես Ներսիսյանը:
Խաղում են երեք հոգով հատուկ եռաթև տախտակի վրա։ Օգտագործում են 45 քար, յուրաքանչյուր մասնակցին 15 խաղաքար՝ սև, սպիտակ ու կարմիր և երկու զառ։ Խաղը հաղթում է նա, ով առաջինը կհեռացնի իր բոլոր խաղաքարերը։
Մշակված է ձեռքով: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից:
Արժեքի մեջ ներառված են՝