Գլխավոր էջ >
Եռանարդի
Կոդ:12503
Եռանարդի
  • Բրենդ:
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    50/50/3 սմ
  • Փայտի տեսակ:
    Հաճարենի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    4.5/8 կգ

Այս հեղինակային մոդելի եռանարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի երեք կողմերի վրա փորագրված են զարդանախշեր: Հայկական զարդանախշերը հարուստ են մոտիվների, տեսակների ու ձևերի բազմազանությամբ:

Խաղն ստեղծվել է Հայաստանում 2007 թվականին, հեղինակն է ճարտարագետ Ներսես Ներսիսյանը[1]:

Խաղում են երեք հոգով հատուկ եռաթև տախտակի վրա։ Օգտագործում են 45 քար, յուրաքանչյուր մասնակցին 15 խաղաքար՝ սև, սպիտակ ու կարմիր և երկու զառ։ Խաղը հաղթում  է նա, ով առաջինը կհեռացնի իր բոլոր խաղաքարերը։

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Եռանարդու խաղադաշտերը մեկ զանգված փայտից են:

Արժեքի մեջ ներառված են՝

  • 48 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Քանակ։
- +
Գին:
619 $

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ