Այս դասական մոդելի նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի մի կողմում փորագրված է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ) վերականգնված զինանշանը, որի կենտրոնական մասում պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի զինանշանները: Նարդու մյուս կողմում փորագրված է Արցախի Հանրապետության զինանշանը: Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը և «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ և Պապիկ») հուշարձանը:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:
Արժեքի մեջ ներառված են
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր: