Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է Հայաստան և Խոր Վիրապ վանական համալիրը: Հայերն իրենց երկրի անվանումը՝ Հայաստան, վերցրել են Հայասայից, որը նշանակում է հայերի երկիր Հայաստան, իսկ Խոր Վիրապը՝ Հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:
Արժեքի մեջ ներառված են