Այս հեղինակային մոդելի ժամացույցը պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է հնագույն արեգակնային ժամացույցի սխեման՝ զարդարված նռերով:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է: Թվատախտակի գույնը՝ մգեցված փայտի երանգ է, տեսակը՝ կլոր, հայատառ, համապատասխան համարակալմամբ: Մեխանիզմի տեսակը՝ կվարց:
Արժեքի մեջ ներառված է ֆիրմային պայուսակ: