Այս դասական մոդելը՝ շախմատ-նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է Արարատ լեռը, որը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»: Խաղադաշտի շուրջ բոլորը փորագրված է բարդ էլեմենտներով:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, թվերը և տառերը փորագրված են, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից:
Արժեքի մեջ ներառված են`
Նարդին համարվում է հնագույն խաղերից մեկը աշխարհում: Այն տրամաբանական խաղ է, որտեղ բարձր է գնահատվում ճկուն միտքը, ճշգրիտ հաշվարկը և քայլերի հաջորդականությունը, իսկ շախմատը խաղ է նրանց համար, ովքեր բնությունից օժտված են բարձր ինտելեկտով։