Այս դասական մոդելի նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից, որի մի կողմում փորագրված է Գառնու հեթանոսական տաճարը: Այն ենթադրաբար կառուցվել է մ. թ. 77 թվականին։ Գառնին Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է, որը 2011թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՈ մրցանակին։ Մյուս կողմում փորագրված է Գեղարդի վանական համալիրը։ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր: