Այս դասական մոդելի նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է Արարատ լեռը, որը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»: Ըստ Ծննդոց գրքի՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանն իջել է Արարատի վրա: Արարատը կազմված է երկու գագաթից, որոնցից մեծի հայերեն ավանդական անվանումը Մասիս է (5165 մ), փոքրինը՝ Սիս (3925 մ) ։
Մշակված է ձեռքով: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:
Արժեքի մեջ ներառված են